Մարդիկ | Գին | +Գիդ |
---|---|---|
1-3 | 69000 | 40000 |
4-6 | 89000 | 40000 |
7-16 | 110000 | 60000 |
Այս տուրը ներառում է այցելություն Տաթևի վանք և Տաթևեր ճոպանուղի։ Տաթևի թևեր (Տաթևեր) ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում, մինչդեռ Որոտանի կիրճով անցնող զառիվեր ճանապարհը տևում է 40 րոպե։ «Տաթևի դարպասներ»-ը ոչ առևտրային նախագիծ է, որից ստացվող ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի համայնքի զարգացմանը։ Տաթևի վանքը միջնադարյան վանական համալիր է։ Տաթևի համալիրը մեծ տարածություն է գրավում։ Տաթև և Որոտան գետերի կիրճերի միջև եռանկյունաձև ձգվում է ժայռեղեն մի թերակղզի, որի վրա կառուցված է վանքը։ Զառիթափ ժայռերի բարձրությունը հասնում է 700-800 մետրի։ Մյուս կողմերից վանքը շրջապատված է աշտարակներով և հաստ պարսպապատերով՝ լուսամուտների նեղ բացվածքներով։
*Այս տուրի արժեքի մեջ ներառված չէ ճոպանուղու տոմսի արժեքը։